Հաշվի առնելով համաշխարհային տնտեսության մեջ գոյություն ունեցող բացասական միտումները՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրա-տնտեսական համագործաակցության զարգացմանը հատուկ ուշադրություն պետք է դարձնել: Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, Բաքվում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Բոլոր որոտներում համագործակցությունը զարգանում է, մենք եկել ենք այն եզրահանգմանը, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել առևտրա-տնտեսական ոլորտում համագործակցությանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաշարհային տնտեսության մեջ առկա են բացասական միտումներ»,-ասել է Լավրովը:
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ Լավրովն ասել է, որ Ռուսատանի և Ադրբեջանի արտգործնախարարները աջակցում են այդ ջանքերը: