Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Շվեյցարիայի նախագահ Յոհան Շնայդեր-Ամմանի հետ քննարկել է հարցեր, որոնք վերաբերում են Եվրասիական տնտեսական միության և Ազատ առևտրի Եվրոպական ասոցացիայի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելուն:
Ավելի վաղ հայտնվում էր, որ Մեդվեդևը շվեյցարական կողմի հետ քննարկել է երկկողմ հարաբերություներին վերաբերող հարցեր: Մասնավորապես խոսքը վերաբերում է առևտրատնտեսական համագործակցությանը, կրթության ոլորտում միասին աշխատելուն և այլն: