Տնտեսություն 

Արծվիկ Մինասյանը հրաժարվում է անուններ տալ

Այսօր՝ հուլիսի  15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, խոսելով  մենաշնորհների դեմ պայքարի մասին, նշեց, որ բոլոր ապրանքատեսակների մասով ստեղծվում է էլեկտրոնային համակարգ, որտեղ քաղաքացիները  կկարողանան այս կամ այն ապրանքի կոդը կամ անվանումը մուտքագրելով պարզել  բոլոր ընթացակարգերը: Նախարարի խոսքերով ստեղծվող համակարգի  շնորհիվ  տնտեսվարող սուբյեկտներն ու քաղաքացիները կլինեն ավելի տեղեկացված:

Ինչ վերաբերում է մենաշնորհներ ունեցողների անունները հրապարակելուն, Դաշնակցական նախարարն այս անգամ էլ հրաժարվեց դա անել՝ նշելով, որ դա անիմաստ է, քանի որ խոսվում է այս կամ այն ոլորտում գերիշխող դիրքի մասին և ասվում, որ նման դիրք ունեցողներն են փաստացի թելադրում  շուկան՝ չնայած օրենքի տեսանկյունից մենաշնորհ չեն. «Այստեղ օրենսդրական վերանայումների խնդիր կա»:

Նույն շարքից