Տնտեսություն 

Արծվիկ Մինասյանի ասած աճը գրանցելու համար հունիսին մշակող արդյունաբերությունը պետք է «կատաղած աճ» գրանցեր. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Թեպետ պաշտոնական վիճակագրությունը դեռ չի հրապարակել տարվա առաջին կիսամյակի ցուցանիշները, սակայն ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներքին մոնիտորինգի համաձայն՝ արդյունաբերության ոլորտում կունենանք երկնիշ աճ։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։

 Այստեղ ուշագրավը մշակող արդյունաբերությունն է։ Բանն այն է, որ այս տարվա հունվար-մայիսին, ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ), մշակող արդյունաբերությունն ունեցել է ընդամենը 3.8% աճ։

 Որպեսզի այդ 3.8%-ը կիսամյակի վերջում դառնար 14%, ապա հունիսին մշակող արդյունաբերությունը պետք է «կատաղած աճ» գրանցեր։ Իսկ «կատաղած աճն» անհնար կլիներ չնկատել։

 Սա նշանակում է, որ մշակող արդյունաբերության մասով՝ Էկոնոմիկայի նախարարության ներքին մոնիտորինգի արդյունքները խիստ տարբերվում են պաշտոնական վիճակագրության տվյալներից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից