Տնտեսություն 

Պղնձի միջազգային գինը բարձրանում է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լավ լուրեր միջազգային շուկաներից. երեկ երեկոյան Լոնդոնի ֆոնդային բորսայում մեկ տոննա պղնձի գինը հատեց 5000 դոլարի սահմանագիծը: Սա անցած երկուսուկես ամիսների ամենաբարձր գինն է, որ արձանագրում է պղինձը: Մեր հանքարդյունաբերական ձեռնարկություններից շատերի համար պղնձի այսպիսի գինը արդեն ենթադրում է, որ պղնձի հանքաքարի արդյունահանումը դառնում է շահութաբեր: Իսկ դա նշանակում է, որ վերջին շրջանում հանքարդյունաբերողների մոտ նկատվող ֆինանսական լարվածությունը փոքր-ինչ կմեղմանա»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից