Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսին հրաժարվել է մեկնել Թուրքիա, որտեղ պետք է մասնակցեր ընկերական հանդիպմանը: Ինչպես հայտնում է Mirror-ը, Մեսսին այդ որոշումն ընդունել է կապված Թուրքիայում տիրող իրավիճակի հետ:
Թուրքիայում Մեսսին պետք է մասնակցեր իր նախկին ակումբակից Սամուել ԷտոՕ-ի կազմակերպած բարեգործական հանդիպմանը, սակայն որոշել է մնալ Իբիցայում, որտեղ հանգստանում է ընտանիքի հետ:
Վերոնշյալ հանդիպմանը պետք է մասնակցեին այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Նեյմարը, Լուիս Սուարեսը, Դիեգո Մարադոնան, Էդեն Ազարը, Անդրես Ինյեստան, Չավին, Ֆրանչեսկո Տոտին և այլն: