Տնտեսություն 

Ինչ է ստանալու Հայաստանն իրանական գազը Վրաստան հասցնելու դիմաց. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Համաձայն իրանական լրատվամիջոցների, Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն անցած օրը հայտարարել է, որ Իրանը փորձնական համաձայնագիր է կնքել Հայաստանի տարածքով Վրաստան գազ արտահանելու վերաբերյալ։

Իհարկե կողմերը չեն մանրամասնում, թե ի՞նչ փորձնական համաձայնագրի մասին է խոսքը, ի՞նչ ժամկետով եւ ի՞նչ ծավալի մատակարարում պետք է իրականացվի։

Հայտնի չէ նաեւ, թե որպես տարանցիկ երկիր Հայաստանը ինչ է ստանալու արտահանումների դիմաց։ Հաշվի առնելով Վրաստանի տարածքով Հայաստան մտնող գազի տարանցման գինը, պետք է ենթադրել, որ խոսք կարող է լինել նույն համամասնության մասին։ Այն է՝ տեղափոխման 10 տոկոսը։

Ամեն դեպքում, այս պահին շատ ավելի կարեւոր է, որ երկար սպասված ծրագիրը վերջապես իրականություն է դառնում։ Ինչպես հայտնի է, Իրանից Վրաստան գազի արտահանման վերաբերյալ խոսակցությունները սկսվեցին շուրջ մեկ տարի առաջ։ Այն ժամանակ հայտարարվեց, որ Վրաստանը քննարկում է Հայաստանի տարածքով Իրանից լրացուցիչ գազ ստանալու հնարավորությունը։ Այդ ճանապարհով վերջինս նպատակ ուներ դիվերսիֆիկացնել գազի ստացման աղբյուրները։ Սակայն երկար բանակցություններից հետո այդ նպատակադրումը չիրականացավ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից