Օգոստոսի 1-ից Խերարդո Մարտինոյին փոխարինելու եկած Արգենտինայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան հայտարարել է, որ չի պատրաստվում համոզել Ամերիկայի գավաթի եզրափակիչում Չիլիի հավաքականին զիջելուց հետո ազգային հավաքականին հրաժեշտ տված կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսիին վերադառնալ:
«Չեմ համոզելու Մեսսիին հանդես գալ ազգային հավաքականում: Բոլորս ենք ֆուտբոլ խաղացել և լավ ենք հասկանում, որ եզրափակիչներում պարտություն կրելը հիասթափեցնող է: Մենք նրա հետ ուղղակի կխոսենք ֆուտբոլի հետ, կքննարկենք, թե ինչպես ենք աշխատելու»,-ասել է մասնագետը՝ հավելելով, որ հեշտությամբ տեղ կգտնի Մեսսիի համար: