Սպորտ 

Պելեին առաջարկել են վառել Օլիմպիական խաղերի կրակը

ՖԻՖԱ-ի վարկածով 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ Պելեն հայարարել է, որ իրեն առաջարկել են վառել Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերի կրակը: Ինչպես հայտնում է Jornal Extra-ն, բրազիլացուն այդ հարցով դիմել են ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը և Բրազիլիայի Օլիմպիական կոմիտեյի նախագահ Արտուր Նուզմանը:

Պելեն նշել է, որ ուրախ կլինի, եթե հենց ինքը վառի Օլիմպիական խաղերի կրակը, սակայն այդ հարցը դեռ վերջնական որոշված չէ, քանի որ այդ օրերին ինքը Բրազիլիայում չի լինելու, և դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե հաջողվի հետաձգել նախօրոք հաստատված ծրագիրը:

Նույն շարքից