Այսօր՝ օգոստոսի 4-ին, կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ամփոփելով 2016 թվականի առաջին կիսամյակի տնտեսական արդյունքները, հայտարարեց, որ կարելի որոշակի հաջողությունների մասին խոսել:
Վարչապետի խոսքերով, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում գրանցվել էր 4.4 տոկոս տնտեսական աճ, իսկ հունվար-հունիս ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 4.8 տոկոսով:
Աբրահամյանը նշեց, որ ներքին սպառման կրճատման պայմաններում վերջին 1,5 տարվա ընթացքում տնտեսական աճն ապահովվել է արտաքին առևտրի շնորհիվ, ինչը նշանակում է, որ արդեն իսկ տեղի է ունենում որակապես նոր տնտեսական աճ :
Նիստի ժամանակ խոսեց նաև ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը՝ ներկայացնելով որոշում, որով առաջարկվում է բարձրացնել ՊԵԿ նախագահի, նրա տեղակալների աշխատավարձերը՝ վերականգնելով այն աշխատավարձը, որը կար մինչև այն պահը, երբ ՊԵԿ-ը միավորվեց Ֆինանսների նախարարության հետ: Այն ընդունվեց: