«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օրերս հրապարակված պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ 2015թ. մոնոպոլ ներկրվող ապրանքների ներմուծումը Հայաստան կտրուկ նվազել է 2014թ. համեմատ: Սա որոշակի հետևություններ անելու հիմքեր է տալիս:
Մասնավորապես, շաքարի ներմուծումը կրճատվել է 24 տոկոսով, բենզինինն ու դիզվառելիքինը՝ մոտ 8 տոկոսով, բանանի ներկրումը՝ ավելի քան 16 տոկոսով և այլն: Սա կարող է պայմանավորված լինել մի քանի գործոնով: Անցած տարի չնայած պաշտոնապես արձանագրված տնտեսական աճին, ՀՀ բնակչության գնողականությունը նվազել էր և նշված ապրանքների սպառումը ևս կարող էր նվազել այդ պատճառով: Բայց խնդիրն այն է, որ ամբողջ աշխարհում և միևնույն տնտեսական տարածքում գտնվող ՌԴ-ում նշված ապրանքների գներն էականորեն իջել էին, իսկ Հայաստանում չէին փոխվել կամ նույնիսկ թանկացել էին այն պարզ պատճառով, որ նշված ապրանքների հայաստանյան շուկաներում մրցակցությունն իսպառ բացակայում է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում