Ռուսաստանը ներկայացնող հայազգի սուսերամարտիկ Յանա Եգորյանը դարձել է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի չեմպիոն:
Եզրափակիչում 22-ամյա Յանան հաղթել է Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ 31-ամյա Սոֆյա Վելիկայային:
Նշենք, որ սա աշխարհի յոթակի չեմպիոնի առաջին օլիմպիական ոսկին է: Նախորդ անգամ՝ 2012 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ, նա արծաթ էր նվաճել: