Տնտեսություն 

Վրացական իշխանությունները «գողանում» են հայ գործարարներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի գործարարները վերջին ամիսներին հայտնվել են Վրաստանի իշխանությունների հատուկ ուշադրության կենտրոնում:

Մեր տեղեկություններով՝ Հայաստանից հարեւան Վրաստան ապրանքներ արտահանող գործարարները, ավելի կոնկրետ արտադրողները սկսել են գայթակղիչ առաջարկներ ստանալ: Ըստ նույն տեղեկությունների՝ գործարարներին բարձր` արդյունաբերության նախարարի կամ փոխնախարարի մակարդակով ոչ հրապարակային հանդիպման են հրավիրում եւ առաջարկում իրենց արտադրությունը տեղափոխել Վրաստան: Ու եթե գործարարները համաձայնեն իրենց ձեռնարկությունը տեղափոխել Վրաստան, ապա նրանց խոստանում են իրենց արտադրանքի արտոնյալ եւ անարգել արտահանում Եվրամիության անդամ երկրներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից