Ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսը Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերում նվաճել է իր 22-րդ օլիմպիական ոսկին՝ գերազանցելով ավելի քան 2000 տարի առաջ Լեոնիդ Ռոդոսկիի կողմից գրանցած ռեկորդը, այս մասին հայտնում է BBC-ն:
Ավելի վաղ հայտնվել էր, որ ամերիկացին Ռիայում նվաճել է իր 13-րդ անհատական ոսկին՝ առաջինը հաղթահարելով 200 մետրը:
Ինչ վերաբերում է վազորդ Լեոնիդ Ռոդոսկիին, ապա վերջինս հաղթել է 12 անգամ: Ռոդոսկին ՄԹԱ 164-152 թվականներին մասնակցել է 4 Օլիմպիադայի և համարվում էր ամենատիտղոսակաիր օլիմպիականը:
Հավելենք, որ 31-ամյա Ֆելփսն արդեն հայտնե է Ռիոյի Օլիմպիադայից հետո կարիերան ավարտելու մասին: