Սպորտ 

Ֆուտբոլային հանդիպման ժամանակ փորձել են խեղդել հյուրերի դարպասապահին /տեսանյութ/

Օգոստոսի 15-ին շվեյցարական «Յոնչյոպինգս Սյոդր» և «Էստերսունդ» ֆուտբոլային ակումբների հանդիպման ժամանակ դիմակավորված տղամարդը ներխուժել է մարզադաշտ և փորձել է խեղդել հյուրերի դարպասապահ Ալի Կեյտային: Հարձակումից հետո դարպասապահը հայտնվե է խոտածածկին և որոշ ժամանակ չի կարողացել կանգնել: Վնասվածքի լրջության մասին որևէ բան չի հայտնվում:

Հարկ է նշել, որ հանցագործը վնասազերծվելու ժամանակ նաև հայտարարել է, թե մարզադաշտում ռումբ կա, սակայն ավելի ուշ պարզ է դարձել է, որ դա ապատեղեկատվությունը է:

Հավելենք, որ հանդիպումը շարունակվել է մինչև վերջ և ավարտվել 1:1 հաշվով:

Նույն շարքից