Սպորտ 

Շումախերն արձագանքում է բուժմանը

«Ֆորմուլա-1»-ի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերը, ով 2013 թվականի վերջին դժբախտ պատահարի արդյունքում գանգուղեղային վնասվածք ստացավ  և մինչ օրս պայքարում է ապրելու համար, արձագանքում է բուժմանը: Այս մասին հայտնում է Mirror-ը՝ հղում անելով Ferrari-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Լուկա դի Մոնտեձեմոլոյին:

«Ես շատ ուրախ եմ, որ նա արձագանքում է բուժմանը: Գիտեմ, թե Շումախերը որքան ուժեղ բնավորություն ունի: Վստահ եմ, որ նա կկարողանա հաղթահարել այս բարդագույն փորձությունը»,-ասել է Մոնտեձեմոլոն:

Նույն շարքից