Սպորտ 

«Բարսելոնան» 12-րդ անգամ նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը

Իսպանիայի Սուպերգավաթի երկրորդ խաղում 3:0 հաշվով պարտության մատնելով «Սևիլիային»՝ կատալոնական «Բարսելոնան» 12-րդ անգամ նվաճեց այդ տիտղոսը:

Գավաթի երկրորդ հանդիպման գոլերի հեղինակ դարձան Արդա Թուրանը և Լեոնել Մեսսին: Թուրք ֆուտբոլիստն իր հաշվին դուբլի գրանցեց:

Հիշեցնենք, որ Գավաթի առաջին հանդիպումը ևս ավարտվել էր կատալոնացիների հաղթանակով՝ 2:0 հաշվով:

Նույն շարքից