Սպորտ 

ԱՊՀ երկրները՝ Ռիոյի Օլիմպիական խաղերում

Օգոստոսի 5-21-ը Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած Օլիմպիական խաղերի ընթացքում ԱՊՀ անդամ երկրների մեծ մասը գրանցեցին ավելի լավ արդյունք, քան նախորդ Օլիմպիադայի ժամանակ Լոնդոնում: Սա չի վերաբերում է Ուկրաինային և Բելոռուսին, որոնք գրանցեցին վատագույն արդյունքը պատմության ընթացքում, ինչպես նաև թուրքմեններին, որոնք այդպես էլ չերևացին պատվո հարթակին, գրում է ՌԻԱ Նովոստին:

ԱՊՀ երկրների շարքում լավագույն արդյունքը ցույց տվեց Ուզբեկստանը, որը նվաճեց 4 ոսկե, 2 արծաթե և 7 բրոնզե մեդալ: Ուզբեկստանն 205 երկրների ցանկում զբաղեցնում է 21-րդ տեղը:

Հաջորդ Ղազախստանն է՝ 3 ոսկե, 5 արծաթե և 9 բրոնզե մեդալներով: Այդ երկիրը ընդհանուր հաշվարկում 22-րդն է:

ՌԻԱ Նովոստին անդրադարձել է նաև Հայաստանի ելույթին՝ նշելով, որ մեր երկիրը ցույց տվեց իր լավագույն արդյունքը՝ նվաճելով 1 ոսկե և 3 արծաթե մեդալ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա մեր հարևաններ բարելավել են իրենց ցուցանիշը մեդալների քանակով, սակայն ոսկե մեդալների մասով վատացրել են ցուցանիշը Լոնդոնի Օլիմպիադայի հետ հեմամատած:

Նույն շարքից