Սպորտ 

Գաբիգոլը ցանկություն է հայտնել տեղափոխվել «Բարսելոնա»

Բրազիլական «Սանթոսի» 19-ամյա հարձակվող Գաբրիել Բարբոզան, ում հայրենիքում Գաբիգոլ են անվանում, ցանկություն է հայտնել տեղափոխվել «Բարսելոնա»: Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» «Չելսին», «Լեսթերը» և «Յուվենթուսը»:

«Մինչ այս պահը ես ժամանակ չեմ ունեցել այլ ակումբ տեղափոխվելու մասին մտածելու համար, քանի որ մտածում էի միայն Օլիմպիադայի մասին: Հիմա արդեն կարող եմ դա անել: Օրինակ ես մեծ հաճույքով Նեյմարի հետ կխաղայի «Բարսելոնայում»»,-ասել է բրազիլացին:

Նույն շարքից