Տնտեսություն 

Ճարպիկ հայ գործարարներից մեկը ողջ օգոստոս մոլորեցրել է սպառողներին. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Պարզվում է՝ թարմ ու որակյալ մթերք սպառելու ձգտում ունեցող հայաստանցիները ողջ օգոստոս ամսվա ընթացքում ստիպված են եղել օգտագործել ՌԴ-ից ներկրված հավկիթներ։ Ըստ որում՝ ճարպիկ հայ գործարարներից մեկն ինչ-ինչ նպատակներից ելնելով ռուսական հավկիթներն իրացրել է հայկականի անվան տակ։ Մայրաքաղաքի մի շարք սուպերմարկետներ և խանութներ մեր շրջայցը ցույց տվեց, որ ռուսական հավկիթները որոշ դեպքերում իրացվում են «Հավիցա» (Բաղրամյանի թռչնաֆաբրիկա) և ԳԹՖ (Գնդեվազի թռչնաֆաբրիկա) ապրանքանիշների դրոշմակնիքներով։ Հնարամիտ ներկրողը, սակայն, ապրանքը խանութներ մատակարարել է արկղերով, որոնց վրա արդեն իրական արտադրողի՝ ռուսաստանյան «Նովոռոսիյսկ» թռչնաֆաբրիկայի մակնշումն է։ Հետաքրքիր է, որ մի շարք խանութներում աշխատակիցները բարեխղճորեն տեղեկացնում էին, որ չնայած մակնշմանը՝ հավկիթները ռուսական ծագում ունեն։ Ըստ որում՝ ինչպես երևում է արտադրողի մակնշումից, արտադրանքը թողարկվել է օգոստոսի 12-ին, իսկ Երևանի խանութներում այն իրացվում է տարբեր արտադրման օրերով՝ օգոստոսի  18-26-ը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից