Տնտեսություն 

Այս տարվա հուլիսին պետական բյուջեն կրկին թերակատարվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հուլիսին պետական բյուջեն կրկին թերակատարվել է: Թերթը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ այս տարվա հուլիսին, անցած տարվա համեմատ, 1,5 միլիարդ դրամով պակաս հարկեր են հավաքագրվել: Այս երեւույթի վրա, իհարկե, կարելի էր աչք փակել, եթե Հայաստանի տնտեսությունում այնպիսի զարգացումներ տեղի ունենային, որոնք հույս կներշնչեին, որ առաջիկայում իրավիճակը կշտկվի: Սակայն Հայաստանում շարունակում են թեւածել համընդհանուր հուսահատությունը եւ վաղվա օրվա նկատմամբ անվստահությունը: Ու այս երեւույթի միակ եւ հիմնական պատճառն այն է, որ Հայաստանի քաղաքական կյանքը միշտ նույնն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից