Սպորտ 

«Բարսելոնան» դպրոց է բացում Ռուսաստանում

analitik.am

Արդեն այս ամսվանից Մոսկվայում իր աշխատանքները կսկսի FCBEscola ծրագրի առաջին դպրոցը: Այդ դպրոցը պաշտոնապես մտնում է կատալոնական «Բարսելոնայի» համակարգի մեջ:

Գլխավոր մարզիչը և նախագծի տեխնիկական տնօրեն է նշանակվել Խորդի Գրատակոս Գայոլան:

Դպրոցի բացումը լինելու է մինչև սեպտեմբերի 11-ը: Դպրոցում ուսանելու հնարավորություն կունենան 2004-13 թվականներին ծնված երեխաները: Լավագույնները հնարավորություն կունենան իրենց  ուսումը շարունակել հենց Կատալոնիայում:

Հավելենք, որ այս պահին ամբողջ աշխարհում կա կատալոնական գրանդի 21 դպրոց, որոնցում սովորում է ավելի քան 40 հազար սան:

Նույն շարքից