Սպորտ 

Մեսսին հայտնել է, թե ինչից հետո է որոշել վերադառնալ հավաքական

analitik.am

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի առաջատար Լեոնել Մեսսին հայտարարել է, որ հավաքական վերադառնալու մասին որոշումը կայացրել է նոր գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսայի հետ առանձնազրույցից հետո:

Հիշեցնենք, որ Մեսսին Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին հայտարարեց ամիսներ առաջ Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում Չիլիի հավաքականից կրած պարտությունից հետո: Իսկ արդեն երեկ՝ հավաքական վերադառնալուց հետո իր առաջին խաղում՝ 2018 թվականի Աշխարհի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում Ուրուգվայի հավաքականի դեմ հանդիպմանը, Մեսսին դարձավ միակ գոլի հեղինակը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:

«Մարզչի և խաղընկերներիս հետո զրուցելուց հետո ես չէի կարող չվերադառնալ հավաքական: Ես հավատում եմ մեր թիմին և ուրախ եմ կրկին Արգենտինայի հավաքականում լինելու համար: Մենք շարունակելու ենք առաջ շարժվել՝ չնայած նախորդ եզրափակիչներում կրած պարտություններին»,-ասել է Մեսսին:

Նույն շարքից