Սպորտ 

ՌՖՖ նախագահը ռոստովցիներին վախեցրել է Մեսսիի և Ռոնալդու Ինսթեգրամներով

analitik.am

Դոնի Ռոստով կատարած այցի ժամանակ Ռուսաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Վիտալի Մուտկոն տեղի չինովնիկներին ասել է, որ Ռուսաստանում կայանալիք 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը պատրաստվելիս պետք է հատուկ ուշադրություն դարձնել բոլոր մանրուքներին և հատկապես մարզադաշտերում խոտածածկույթի վիճակին: Իսկ առաջնության հաջողության մասին կարելի կլինի եզրահանգումներ անել՝ հետևելով հայտնի ֆուտբոիստների սոցկայքերի էջերին:

«Եթե Մեսսին ու Ռոնալդուն գան այստեղ, իսկ հետո սոցկայքերում  գրեն, որ սա խոտածածկույթ չէ, այլ …… , և նրանց միլիոնավոր հետևորդները կարդան այդ ամենը, կհամարեք, որ Ռոստովը չի անցկացրել աշխարհի առաջնությունը»,-ասել է Մուտկոն:

Հավելենք, որ միայն Ինսթեգրամում Ռոնալդուն 75,5 միլիոն հետևորդ ունի, իսկ Մեսսին՝ 53 միլիոն:

Նույն շարքից