Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) թույլ է տվել ամերիկացի թենիսիստներ Սերենա և Վենուս Ուիլյամսներին թերապևտիկ նպատակներով օգտագործել արգելված նյութեր: Այս սկանդալային հրապարակումն արել է Fancy Bear հաքերային խումբը:
Նաև նշվում է, որ գործակալությունը աչք է փակել ամերիկացի մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի 4-ակի չեմպիոն Սիմոնա Բայլզի կողմից արգելված նյութեր օգտագործելու փաստի վրա և չի արգելել վերջինիս մասնակցել մրցույթներին: