Սպորտ 

Միշա Ալոյանը հայտնվել է դոպինգ-սկանդալի կիզակետում

analitik.am

Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) բազան կոտրելուց հետո Fancy Bear հաքերային խումբը հրապարակել է նոր անուններ: Նոր ցանկում հայտնվել է 25 մարզիկի անուն, որոնց դոպինգ-թեսթերի արդյուքնքում հայտնի է դարձել, որ վերջիններս արգելված նյութեր են օգտագործել, սակայն չեն զրկվել Ռիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելուց:

Ցուցակում կա նաև Ռուսաստանի դրոշի տակ բրոնզ նվաճած բռնցքամարտիկ Միշա Ալոյանի անունը: Ալոյանից բացի ցուցակում կան մարզիկների անուններ Դանիայից, Լեհաստանից, Չեխիայից և Ռումինիայից:

Ալոյանն արդեն արձագանքել է մեղադրանքներին՝ հայտարարելով, որ երբեք դոպինգ չի օգտագործել: Ավելի մանրամասն մեկնաբանություններ տալուց նա հրաժարվել է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված անունների ցանկում հայտնվել էին նաև Սերենա ու Վենուս Ուիլյամսները:

Նույն շարքից