«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խնդիրներ ունի թիմի ավագ Ուեյն Ռունիի հետ: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Պարբերականի տեղեկություններով, պորտուգալացի մասնագետը դժգոհ է Ռունիի ֆիզիկական վիճակից: Հենց դա է պատճառը, որ անգլիացին կարմիր սատանաների առաջիկա հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանին նստած:
Հավելենք, որ Մոուինիոյի սաներն առաջիկա խաղում սեպտեբերի 24-ին հանդիպելու են Անգլիայի չեմպիոն «Լեսթերի» հետ