Ֆրանսիական France Football-ը հայտնել է «Ոսկե գնդակի» շնորհման նոր կանոնները, որոնց համաձայն, այսուհետ լավագույն ֆուտբոլիստի անունը որոշելու են միայն լրագրողները:
Բացի դրանից, հիմա լավագույն խաղացողների ընդլայնված ցանկը բաղկացած է լինելու է 30 ֆուտբոլիստից՝ նախկին 23-ի փոխարեն, և չեղյալ է համարվելու է երկորդ փուլը, որի ընթացքում հայտնի էր դառնում լավագույն եռյակի անունը: Իսկ լավագույնի անունը հայտնի կլինի մինչև օրացույցային տարվա վերջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ France Football-ը և ՖԻՖԱ-ն ավարտել են «Ոսկե գնդակի» հանձնման մասով համագործակցությունը:
France Football-ը «Ոսկե գնդակը» հանձնում է 1956 թվականից: Իսկ 1988 թվականին ՖԻՖԱ-ն սկսեց հանձնել «Տարվա ֆուտբոլիստի» մրցանակը: 2010 թվականին կողմերը պայմանագիր ստորագրեցին, որի համաձայն «Ոսկե գնդակը» հանձնվելու էր ՖԻՖԱ-ի կողմից ազգային հավաքականների ավագների, մարզիչների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների քվեարկության արդյունքում:
Այդ պահից ի վեր միայն երկու ֆուտբոլիստ է արժանացել նշված մրցանակին: Խոսքը Լեոնել Մեսսիի (2010, 2011, 2012, 2015) և Կրիշտիանո Ռոնալդուի (2013, 2014) մասին է: