Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն անպարկեշտ բառեր է հնչեցրել ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հասցեին, հայտնում է Cuatro-ն:
Նշվում է, որ պորտուգալացին, ով Իսպանիայի առաջնության «Լաս-Պալմասի» դեմ խաղի 72-րդ րոպեին փոխարինվեց, պահեստայինների նստարանեն գտնվելու ընթացքում չի կարողացել զսպել էմոցիաները և հիշել է Զիդանի մայրիկին:
2:2 հաշվով ավարտված հանդիպումից հետո Զիդանը հայտարարել էր, որ Ռոնալդուին փոխարինել է, քանի որ վերջինիս հանգիստ է պետք: