Տնտեսություն 

Հարկային օրենսգիրքը երկրորդ ընթերցմամբ անցավ

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, պատգամավորները ձայների 79 կողմ, 24 դեմ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդր ընթերցմամբ անցկացրեցին ՀՀ Հարկային օրենսգիրքը

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց,  որ առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում պատգամավորները և գործարարները ներկայացրել են բազմաթիվ առաջարկներ, որոնցից շատերն ընդունվել են, արդյունքում նախագիծը բարեփոխվել է:

Անդրադառնալով օրենսգրքով սահմանվող եկամտային հարկի դրույքաչափին՝ Վախթանգ Միրումյանը տեղեկացրել է, որ եկամտահարկի սանդղակն էապես վերանայվել է. լրամշակված տարբերակով 23 տոկոս դրույքաչափ է առաջարկվում կիրառել 120.000-150.000 դրամ աշխատավարձի դեպքում, 28 տոկոս՝ 150.000-ից մինչեւ 2 մլն դրամի դեպքում, 2 մլն դրամից ավելի աշխատավարձի դեպքում պահպանվելու է գործող դրույքաչափը՝ 36 տոկոս: Ըստ զեկուցողի՝ տեղի է ունեցել եկամտային հարկի դրույքաչափի արդյունավետ նվազեցում:

Մինչր 280 հազար դրամ աշխատավարձ ստացողները, ըստ Վախթանգ Միրումյանի, որոնք կազմում են Հայաստանի վարձու աշխատողների 89,9 տոկոսը կամ 550 հազար քաղաքացի, ունենալու են եկամտային հարկի տնտեսումներ, այսինքն` հարաբերականորեն ավելի ցածր եկամուտներ ունեցողների դեպքում հարկային բեռը նվազելու է:

Շրջանառության հարկի հարկմանն անդրադառնալով՝ Վախթանգ Միրումյանը նշել է, որ հարկման շեմը նախկին 40 մլն դրամի փոխարեն կսահմանվի 58,35 մլն դրամ: Շեմը բարձրացնելով, ըստ Վախթանգ Միրումյանի, կլինի շրջանառությունների հայտարարագրման իրական ծավալների աճ:

Այդուհանդերձ ընդդիմադիրների կարծիքով այս նախագիծն անընդունելի է, քանի որ վատ հետևանքներ է ունենալու փոքր և միջին բիզնեսի վրա, խաղում է շատ գործարարների ճակատագրի հետ ու հետո մեր քաղաքացիները կրակն են ընկնելու այս օրենսգրքի ձեռքը:

Նույն շարքից