Հոկտեմբերի 6-ին ռուսական կողմը բանակցություններ կվարի թուրքական իշխանությունների հետ թուրքական բանջարեղեն և մրգերը ռուսական շուկա վերադարձենլու հարցի շուրջ: Սեպտեմբերի վերջին ռուսական համապատասխան ծառայությունները հայտարարել էին, որ թուրքական ապրանքի վերադարձի հարցը կախվածէ նրանից, թե որքան արագ Անկարան կլուծի մատակարարման նկատմամբ վերահսկողությունը: Այսինքն ռուսական իշխանությունները ցանկանում են, որ թուրքական կողմը վերականգնի մատակարարման այն համակարգը, որը կար մինչև ռուս-թուրքական հարաբերությունների վատանալը: