Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է մեկ ամսի բաց թողնել Ալբանիայի դեմ խաղի ժամանակ ստացած վնասվածքի պատճառով, հայտնում է AS-ը:
«Ես ցանկանում եմ լավատես լինել, սակայն պետք է իմանալ վնասվածքի լրջությունը»,-հայտարարել է հավաքականի բժիշկ Օսկար Ցելադան:
Այսօր Ռամոսը պետք է բուժզննում անցնի, ինչից հետո միայն հայտնի կլինի նրա վերականգնման ժամկետը: