Ֆրանսիական ՊՍԺ-ն կարող է ռեկորդային 222 միլիոն եվրոյով ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին, հայտնում է Goal.com-ը:
Հայտնվում է, որ Արքայական ակումբի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուի հետ բանակցությունների տապալումից հետո ֆրանսիացիները սկսել են ավելի ակտիվ աշխատել հենց բրազիլացուն ձեռք բերելու ուղղությամբ:
Հարկ է նշել, որ կատալոնական գրանդի հետ Նեյմարի պայմանագրում հենց 222 միլիոնն է նշված որպես հրաժարագին, սակայն այդ թիվը 2018-ին դառնալու է 250 միլիոն: