Սպորտ 

«Ռեալը» Կրոսին կդարձնի աշխարհի ամենաբարձր վարձատրվող գերմանացի ֆուտբոլիստը

Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է երկրաձգել Թոնի Կրոսի հետ պայմանագիրը մինչև 2022 թվականը: Կրոսի աշխատավարձը կազմելու է տարեկան 20 միլիոն եվրո: Այս մասին հայտնում է Bild-ը՝ հավելելով, որ այսկերպ վերջինս դառնալու է աշխարհի ամենաբարձր վարձատրվող գերմանացի ֆուտբոլիստը:

Կրոսն այս պահին ստանում է տարեկան 10,9 միլիոն եվրո՝ իրենից առաջ թողնելով 15 միլիոն ստացող Թոմաս Մյուլերին, 14 միլիոն ստացող Բաստիան Շվայնշթայգերին և 12 միլիոն ստացող Իլկայ Գյունդողանին:

Նույն շարքից