Կատալոնական գրանդի հետ նոր պայմանագրից հետո Նեյմարը թիմի առաջատար Լեոնել Մեսսիից շատ է վաստակելու, հայտնում է Marca-ն:
Նոր պայմանագրի համաձայն, բրազիլացին տարեկան 15 միլիոն է ստանալու և 10 միլիոն եվրո բոնուս, որը կլինի անկախ իր և ակումբի գրանցած արդյունքներից: Ընդհանուր առմամբ Նեյմարը վաստակելու է 25 միլիոն, այն դեպքում,երբ Մեսսին տարեկան 22 միլիոն է ստանում:
Պարբերականն այդուհանդերձ գրում է, որ շուտով նոր պայմանագիր է ստորագրվելու նաև Մեսսիի հետ: Այն լինելու է ավելի լավ պայմաններով: