Սպորտ 

Մխիթարյանը շուտով պատրաստ կլինի. Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին դաշտ դուրս չի բերել «Ֆեներբախչեի» դեմ խաղում, քանի որ վերջինս դեռ չունի անհրաժեշտ մարզավիճակը: Հիշեցնենք, որ վերջին անգամ Հենրիխը խաղադաշտ է դուրս եկել սեպտեմբերի 10-ին «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում:

««Ֆեներբախչեի» դեմ մենք խաղացինք Մարսիյալի, Լինգարդի և Մատայի հետ: Ես Էյնշթեյնը չեմ և չգիտեմ, թե ինչպես պետք է խաղալ 4 հարձակողական ոճի կիսապաշտպանով: Մխիթարյանը պետք է ավելի շատ աշխատի, վերադաձնի անհրաժեշտ մարզավիճակը և դուրս գա խաղադաշտ: Շուտով նա պատրաստ կլինի»,-ասել է պորտուգալացի մասնագետը:

Նույն շարքից