Սպորտ 

Տեղի է ունեցել «Արաբկիրի գավաթ» ձյուդոյի ամենամյա բաց խաղարկությունը

analitik.am

Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում անցկացվել է Արաբկիր վարչական շրջանի ձյուդոյի գավաթի վեցերորդ բաց խաղարկությունը: Ամենամյա այս մրցաշարին մասնակցել են ՀՀ քաղաքների, մարզերի մարզադպրոցների ու մարզական ակումբների, ինչպես նաև Վրաստանից և ՌԴ-ից ժամանած ավելի քան 200 մարզիկներ: Մրցումների ընթացքում գերազանց արդյունքների են հասել արաբկիրցիները: Վարչական շրջանի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի միանգամից 6 սաներ տարբեր քաշային կարգերում զբաղեցրել են 1-ին տեղեր, մեկական ձյուդոյիստներ էլ բարձրացել են պատվո հարթակի 2-րդ և 3-րդ հորիզոնականներ: Առաջին երեք տեղերը գրաված մարզիկներին հանձնվել են պատվոգրեր, մեդալներ:

Նույն շարքից