Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում «Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսին դարձավ ՉԼ-ի խմբային փուլի պատմության ամենաարդյունավետ ֆուտբոլիստը:
Հանդիպման 21-րդ րոպեին բացելով խաղի հաշիվը՝ արգենտինացին ՉԼ-ի խմբային փուլում իր գոլերի թիվը հասցրեց 54-ի՝ առաջ անցնելով Արքայական ակումբի լեգենդար հարձակվող Ռաուլից:
Իսկ ՉԼ-ում իր գոլերի թիվը Մեսսին հասցրեց 89-ի և զիջում է միայն Կրիշտիանո Ռոնալդուին, ով ունի 96 գնդակ:
Հավելենք, որ վերոնշյալ խաղում կատալոնացիները 3:1 հաշվով պարտվեցին մանչեսթերցիներին: