Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը կներկայացնի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին:
Մեդիայի այն ներկայացուցիչները, ովքեր պատրաստվում են լուսաբանել այդ միջոցառումը, պետք է գրեն [email protected] էլեկտրոնային հասցեին՝ հաստատելով իրենց մասնակցությունը: