Սպորտ 

Ռոնդա Ռոուզին խոսել է կարիերան ավարտելու մասին

Թեթևագույն քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Ռոնդա Ռոուզին հայտարարել է, որ պատրաստվում է առաջիկայում ավարտել մարզական կարիերան, հայտնում է Boxing-mma.com-ը:

«Այդքան էլ երկար ժամանակ չի մնացել, ես պատրաստվում եմ հեռանալ: Ամանդա Նունյեսի դեմ մենամարտս լինելու է վերջին մենամարտերից մեկը: Լավ կլինի, եթե դուք դիտեք այն, շոուն հավերժ չի շարունակվելու»,-ասել է Ռոուզին:

Վերոնշյալ մարտը տեղի է ունենալու դեկտեմբերի 30-ին Լաս Վեգասում UFC 207-ի շրջանակներում:

Հավելենք, որ Ռոնդա Ռոուզին անցկացրել է 13 մենամարտ, որոնցից 12-ն ավարտել է հաղթանակով (բոլորն էլ ժամանակից շուտ), իսկ իր վերջին մարտում զիջեց Հոլլի Հոլմին՝ տանուլ տալով գոտին:

Նույն շարքից