Սպորտ 

Մեսսին խփել է «Բարսելոնայում» իր 500-րդ գոլը

Իսպանիայի առաջնության շրջանակներում «Սևիլիայի» դեմ խաղում «Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսին խփեց կատալոնական գրանդում իր 500-րդ գոլը՝ նպաստելով Իսպանիայի չեմպիոնի հերթական հաղթանակին:

Այդ գոլերից 469-ն արգենտինացին հեղինակել է պաշտոնական հանդիպումներում, իսկ 31-ը՝ ընկերական:

Հավելենք, որ վերջին հաղթանակի շնորհիվ «Բարսելոնան» կրկին 2 միավորով է ետ մնում Արքայական ակումբից, որը գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Նույն շարքից