Սպորտ 

Մեսսին ցանկանում է տարեկան 50 միլիոն ստանալ «Բարսելոնայում»

«Բարսելոնայի»  առաջատար Լեոնել Մեսսին ցանկանում է  հարազատ ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրելուց հետո տարեկան 50 միլիոն եվրո ստանալ, հայտնում է Marca-ն:

Մեսսիի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2018 թվականի ամռանը, իսկ կատալոնական գրանդի ղեկավարությունը պատրաստ է նոր ռեկորդային պայմանագիր առաջարկել վերջինիս: Եթե ամեն ինչ հարթ ընթանա, արգենտինացին կդառանա «Բարսելոնայի»   ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ գերազանցելով  Նեյմարին, ով նոր պայմանագրից հետո ստանում է տարեկան 25 միլիոն եվրո:

Հավելենք, որ կատալոնական ակումբի ղեկավարությունը բանակցություններ է վարում նաև Լուիս Սուարեսի հետ պայմանագիրը երկարաձգելու համար:

Նույն շարքից