Սպորտ 

«Բարսելոնան» և «Ռեալը» պայքարում են «Լիվերպուլի» կիսապաշտպանի համար

Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխել ակումբային գրանցումը, հայտնում է OK Diario-ն: Բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է Արքայական ակումբը:

Կոուտինիոյին սերուցքայինների կազմում ցանկանումէ տեսնել Զինեդին Զիդանը, ով վստահ է, որ վերջինս կարող է փոխարինել Իսկոյին կամ Խամեսին:

Ավելի վաղ տեղեկությունների էին հայտնվել այյն մասին, որ անգլիական գրանդը պատրաստ է վաճառել իր ֆուտբոլիստին, իսկ տրանսֆերի համար պահանջում է 75 միլիոն եվրո:

Հավելենք, որ Կոուտինիոյի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»:

Նույն շարքից