Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում Բրազիլիայի հավաքականը 3:0 հաշվով պարտության մատնեց Արգենտնայի հավաքականին: Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Կոուտինիոն, Նեյմար և Պաուլինյոն:
Ինչ վերաբերում է արգենտինացիների առաջատար Լեոնել Մեսսիին, ապա նա մասնակցել է ամբողջ խաղին, սակայն չի կարողացել օգնել իր հավաքականին:
Այսպիսով բրազիլացիներն արդեն ունեն 24 միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը, իսկ արգենտինացիները 16 միավորով միայն 6-րդ հորիզոնականում են