Աշխարի 2018 թվականի առաջնության նախընտրական փուլում Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղում Հայաստանի հավաքականի հաղթանակից հետո անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները դիմել են թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին՝ պահանջելով «Արսենալի» դեմ կայանալիք խաղում Մխիթարյանին դաշտ դուրս բերել հենց առաջին րոպեներից:
Նշվում է, որ երկրպագուներին տպավորել է հայ կիսապաշտպանի խաղը, ով գոլի կամ գոլային փոխացման հեղինակ չդարձավ, սակայն կենտրոնական դերակատարում ունեցավ իր թիմի հաղթանակում:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ պորտուգալացի մասնագետը ցանկանում է ձմեռային պատուհանի ժամանակ վաճառքի հանել Մխիթարյանի տրանսֆերը: