Սպորտ 

Մեսսիի շրջապատը հերքում է

«Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսին ակումբի ղեկավարությանը չի հայտնել հեռանալու ցանկության մասին, այս մասին հայտնում է Goal.com-ը՝  հղում անելով արգենտինացու շրջապատին:

Ավելի վաղ Marca-ն տեղեկություն էր տարածել, որ Մեսսին արդեն դիմել է կատալոնական գրանդի ղեկավարությանը՝ հայտնելով, թե չի ցանկանում երկարաձգել պայմանագրի ժամկետը և պատրաստվում է հեռանալ հարազատ ակումբից:

Հերքվել է նաև այն ինֆորմացիան, թե Մեսսին խնդրել է հորը կապ հաստատել ակումբի ղեկավարության հետ և լուծել վերոնշյալ հարցը:

Նույն շարքից