Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Նեյմարը հավաքականում իր թիմակից Կոուտինիոյին փորձում է համոզել տեղափոխվել կատալոնական գրանդ, հայտնում է esporte.uol.com.br-ը: Նշվում է, որ բրազիլացին դեմ չէ տեղափոխվել Բարսելոնա, սակայն դեռ 4 տարվա պայմանագիր ունի «Լիվերպուլի» հետ:
Հավելենք, որ Բարսելոնայում հետևում են 24-ամյա բրազիլացուն, սակայն դեռ որևէ առաջարկով հանդես չի եկել: