Տնտեսություն 

Գազն էժանանում է. Պաշտոնական

analitik.am

Հունվարի 1-ից մինչև 600 խորհանարդ մետր գազի սպառման դեպքում քաղաքացիները կվճարեն 100 հազար դրամ, իսկ 600 խորհանարդից մինչև 10 հազար խորհանարդի դեպքում՝ 139 հազար՝ նախկին 146 հազար դրամի փոխարեն: Որոշումը պաշտոնապես կայացվեց այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀԾԿՀ-ի կողմից:

Ինչ վերաբերում է 10 հազար խորհանարդ  և ավել սպառմանը, ապա այս դեպքում սակագինը կլինի 114 հազար՝  գործող 122 հազար դրամի փոխարեն:

Գազի սակագինը նվազում է նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսությունների համար: Նրանք հունվարի 1-ից 1000 խորհանարդ մետրի համար կվճարեն  100 հազար դրամ՝ գործող 120-ի փոխարեն:

Նույն շարքից