Սպորտ 

Ես գիտեմ, թե ով է Մխիթարյանը. Իբրահիմովիչ

analitik.am

Եվրոպայի լիգայի շրջանակներում  հոլանդական «Ֆեյենորդի» դեմ հանդիպումից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, խոսելով իր թիմակից Հենրիխ Մխիթարյանի մասին, նշել է, որ վերջինս պրոֆեսիոնալ կերպով է կատարում իր գործը:

«Ես գիտեմ, թե ով է Մխիթարյանը: Նրան տեսնում եմ ամեն օր մարզումների ժամանակ: Հույս ունեմ, որ նա ցույց տվեց, թե ինչպես իրականում կարող է խաղալ: Մխիթարյանը վնասվածք ուներ և բարդ վերականգնվեց: Հենրիխը պրոֆեսիոնալ է և ուղղակի սպասում էր իր շանսին: Նա որակյան ֆուտբոլիստ է, ինչպես թիմի մյուս տղաները»,-Իբրայի խոսքերն է մեջբերում Mirror-ը:

Նույն շարքից