Տնտեսություն 

Հայաստանում գործունեություն ծավալած 21 բանկերից կմնա 17-ը. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս տարին ուշագրավ է բանկերի խոշորացման առումով: Ինչպես հայտնի է`Կենտրոնական բանկը որոշել է 2017թ. հունվարի 1-ից բանկերի նորմատիվային ընդհանուր կապիտալի նվազագույն չափը 5 մլրդ. դրամից 30 մլրդ.-ի հասցնել: Հայաստանում գործունեություն ծավալած 21 բանկերից կմնա 17-ը:

Քիչ կապիտալ ունեցող մի շարք բանկեր արդեն իսկ միավորվել են՝ «Պրոկրեդիտը» միացավ  «Ինեկոբանկին», ԲՏԱ-ն՝ «Հայէկոնոմին», «Առէկսիմբանկը»` «Արդշինբանկին»,   «Զարգացման հայկական բանկը»՝ «Արարատբանկին»:

Բանկերի հրապարակած վերջին հաշվետվության համաձայն (2016թ. երրորդ եռամսյակ)՝ որոշ բանկեր համալրել են կապիտալը, ակտիվներն աճել են վարկավորման ավելացման հաշվին, պարտավորություններն ավելացել են, բանկերն ավելի շատ են վաստակել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից